Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Related posts

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան