Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

Ապրիլի 9-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

Related posts

Կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին խնդրում ենք անձնագրերով մոտենալ գյուղապետարան. Մարզպետ Սարգսյան

Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

ՊՆ սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ