Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա