Երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 05.00-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ազդրի կտրած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ փողոցում ընկել է:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Լանջաղբյուր բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 16-ամյա պատանու ու 20-ամյա համագյուղացու միջև, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը դանակահարել էր պատանուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և ներկայացնելով հանցագործության գործիք դանակը՝ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան