Երիտասարդական աշխատանքը մեծ թափ է հավաքում. Ճանապարհ՝ դեպի առաջնորդություն և հզորացում

Երիտասարդական աշխատանքն այն ոլորտն է, որը զգալի թափ է հավաքում վերջին տարիներին՝ ընձեռելով երիտասարդներին առաջնորդելու, սոցիալական պատասխանատվության և հասարակության մեջ ակտիվ մասնակցության հնարավորություն: Չնայած դրա աճող կարևորությանը, բարձրագույն կրթական հաստատություններում բացակայում է ոլորտի ֆորմալ ուսուցումը, փոխարենը  ոչ ֆորմալ կրթական հարթակները առաջնորդություն են ստանձնել երիտասարդների միջև գիտելիքների և փորձի փոխանակման գործում՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդական աշխատանքը: Գյումրիում Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն իրականացրեց  «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատանքի թեմայով դասընթացը, որին մասնակցում  էր  ոլորտային 30 անդամ ամբողջ Հայաստանից:

Related posts

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ