ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում Շիրակի մարզ կատարած այցից և տեսանյութին կից գրել է.
«Այցելել եմ Շիրակի մարզ:
Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»,- գրել է նա: