Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն. չեք կարող ենթադրել՝ ում կողմից և ինչ նպատակով կարող են օգտագործվել. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:

«Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից», – գրել է Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ծնողներին:

«Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել», – գրել է պաշտպանը՝ ավելացնելով՝ ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով:

Related posts

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը

Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան