Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։

Related posts

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը