Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։

Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել էին գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը