Եվրոպայում գազի գինը բարձրացել է Պուտինի հայտարարությունից հետո

Եվրոպայում գազի գինը բարձրացել է 20 տոկոսով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 1370 դոլարի։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Եվրոպայում գազի գինը սկսել է աճել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նախատեսվում է հնարավորինս արագ գազի մատակարարումների դիմաց վճարումները ստանալ ռուբլով։ Նրա խոսքով՝ երկիրը կհրաժարվի բնական գազի մատակարարման համար վճարումներ ընդունել «փոխզիջումային» արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով։

Պուտինի հայտարարության ֆոնին մոսկովյան բորսայում սակարկությունների ժամանակ ռուբլին արժևորվել է։ Դոլարի արժեքը տատանվել է 100 ռուբլու սահմանում:

Related posts

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ