Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ: Ֆրանսիայի հարավում փակվել է Ֆրանսիան Իսպանիային կապող ավտոմայրուղին: Բնակչությանը կոչ են արվել տարհանվել վտանգավոր հատվածներից:
Կատալոնիայում հրդեհներն այրել են շուրջ 2000 հեկտար տարածք: Հազարավոր մարդիկ մնացել են արգելափակման մեջ:
Արդեն մի քանի օր է՝ անտառային հրդեհների դեմ են պայքարում նաև Սիրիայի Լաթաքիայի նահանգում: Հրդեհներն այրել են արդեն 10 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև հրշեջներ Թուրքիայից և Հորդանանից: Սիրիայի արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարել է, որ դիմել են Եվրամիությանը՝ հրդեհների մարման գործում աջակցության համար:
Հունաստանում էլ սաստիկ տապի պատճառով ցերեկվա առավել շոգ ժամերին փակվել է Ակրոպոլիսը: Անտառային հրդեհների տարածման վտանգ է հայտարարվել երկրի հինգ շրջանում:
Ըստ մասնագետների՝ կլիմայի փոփոխության հետևանքով տապի ալիքներն ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ կդառնան:

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին