«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը։ Հայաստանի պատվիրակ Լադանիվան ելույթ կունենա 19-րդ համարի ներքո։

Հայաստանից բացի, եզրափակիչ փուլին մասնակցող երկրներն են՝ Սերբիա, Պորտուգալիա, Սլովենիա, Ուկրաինա, Լիտվա, Ֆինլանդիա, Կիպրոս, Խորվաթիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Լատվիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսրայել, Հունաստան, Էստոնիա, Շվեյցարիա, Վրաստան, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ֆրանսիա։

Սփյուռքից Լադանիվայի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի սկզբում։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան