«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ կոչ անելով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում քվեարկել Հայաստանի օգտին:

«Քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին www.esc.vote կայքի միջոցով»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ մեր պատվիրակ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո:

Related posts

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է