Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն իրականացվել է Ֆրանսիայի ազգային օրենսդրությանը համապատասխան:

Եվրամիությունը ուշադիր հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

«DSA-ն (ԵՄ թվային ծառայությունների մասին օրենք) հարթակներից պահանջում է համագործակցել ազգային իշխանությունների հետ՝ լուրջ հանցագործությունների, հանցավոր գործունեության մեջ կասկածվող օգտահաշիվների մասին տեղեկատվություններ տրամադրելու համար»,- պարզաբանել է ծառայության ներկայացուցիչը։

Telegram-ը, ինչպես և մյուս առցանց հարթակները, պարտավոր է հետևել ԵՄ օրենքներին, ներառյալ համագործակցությունը Միության երկրների իշխանությունների հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովում՝ մեկնաբանելով Ֆրանսիայում սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Թուրքիայում 1 րոպեով կյանքը կանգ է առել

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները