Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. Մարագոս

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ:

«Այս օրը մենք հիշում ենք 1988 թվականի երկրաշարժը, որը մեծապես ազդեց Հայաստանի վրա, խլեց մարդկային կյանքեր և փոխեց համայնքների ճակատագրերը: Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է զոհերի հիշատակը՝ հարգանքը հավաստելով հայ ժողովրդի ուժի և տոկունության հանդեպ: Միասին մենք կերտում ենք ավելի կայուն և ուժեղ Հայաստան»,- նշել է Մարագոսը:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները