Եվրահանձնաժողովը սահմանափակել է Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին

Ռուսաստանի քաղաքացիներին բազմակի մուտքի վիզաներ այլևս չեն տրամադրվի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։ Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն այժմ պարտավոր կլինեն Եվրոպա մեկնելիս ամեն անգամ դիմել վիզայի համար, ինչը հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ ստուգում անցկացնել։  Փաստաթուղթն ընդունվել է նոյեմբերի 6-ին։ Նոր կանոնների համաձայն՝ ԵՄ երկրները կարող են բազմակի մուտքի Շենգենյան վիզաներ տրամադրել միայն ԵՄ երկրներում բնակության իրավունք ունեցողների ընտանիքի անդամներին և տրանսպորտային ոլորտի աշխատակիցներին (նավաստիներ, վարորդներ և գնացքի ուղեկցորդներ)։Միևնույն ժամանակ երկրները որոշակի դեպքերում կարող են տրամադրել ավելի կարճաժամկետ վիզաներ կամ, ընդհակառակը, մինչև հինգ տարի ժամկետով վիզաներ, մասնավորապես՝ այլախոհներին, անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին և այլ խոցելի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամներին։Նոր կանոնները վերաբերում են միայն Ռուսաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ