Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է արվում պահպանել միասնությունը, «քայլեր ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել  ի պատասխան Թուրքիայի «անօրինական գործողությունների»՝ հաղորդում է Reuters-ը:

Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը:

Եվրամիության դիվանագետներից մեկի կարծիքով՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ի առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, հետևաբար, այդ հարցում ԵՄ կառավարությունների ներսում միասնականություն չկա:

Եվրախորհրդարանի բանաձևը պաշտպանել է 631 պատգամավոր, երեքը դեմ են քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել:

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Անկարայի հետ հարաբերությունների հարցը պետք է քննարկեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում:

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան