Եվս 2 աճյուն է տարհանվել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։

Related posts

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն

Մարդիկ հարսանիքների համար օրեր են նախապես ամրագրել, բայց ռեստորանը կապարակնքեցին երեկ. Տոնոյան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով