Եռակողմ հայտարարությունն առանցքային է բոլոր որոշումներն իրականացնելու հարցում. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպման մեկնարկին

Այսօր կայացել է ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը Մոսկվայում: Լավրովը ողջունել է հայ գործընկերոջ այցը Մոսկվա՝ տեղեկացնելով, որ կողմերն ունեն հագեցած օրակարգ: Նա առաջնային է համարել տարածաշրջանային անվտանգության հարցը, Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը:

Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունն առանցքային է բոլոր որոշումներն իրականացնելու հարցում՝ ապահովելու իրադրության կայունությունը տնտեսության, ռազմաքաղաքական և միջազգային իրավունքի ոլորտներում:

«Պատրաստ ենք, ինչպես նշված է եռակողմ հայտարարության մեջ, աջակցելու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու խաղաղության համաձայնագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Related posts

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում