ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը

ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչների առավել հրատապ կարիքները հոգալու համար:

Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել: Մենք չափազանց մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ`հաշվի առնելով գալիք ձմեռը և սրվող կորոնավիրուսային համաճարակը»,-ասել է պաշտոնյան:

Այս ֆինանսավորմամբ ԵՄ արտակարգ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 900 000 եվրոյի է հասել:

Related posts

20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմացել են դաժան լուրը

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը