ԵՄ-ն հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է. «Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին և հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը»:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը