ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։

Ցուցակում ընդգրկված են 54 անձ և 32 կազմակերպություն, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Սերբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ ԵՄ իշխանությունները կարծում են, որ այդ ընկերությունները ներգրավված են առևտրի սահմանափակումները շրջանցելու և Ռուսաստանին ապրանքներ մատակարարելու գործում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

«Ստվերային նավատորմի» դեմ սահմանափակումների շրջանակում պատժամիջոցների տակ է հայտնվել նաև երրորդ երկրների 52 նավ։ Բրյուսելում հայտարարել են, որ այդ նավերն օգնում են շրջանցել նավթի գնի սահմանափակման մեխանիզմը, աջակցում են ռուսական էներգետիկ հատվածին, նաև հացահատիկ են արտահանում այն տարածքներից, որոնք ռազմական գործողություններ սկսվելուց հետո անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ:

Առայժմ հստակեցված չէ, թե ում են առնչվում սահմանափակումները, սակայն, ինչպես հայտարարել են Խորհրդում, խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարությանը, որոնք պատասխանատու են «երեխաների արտաքսումը» խրախուսելու և հուլիսի 8-ին Կիևում «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի շենքը հրթիռակոծելու համար, ինչպես նաև ԿԺԴՀ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյայի:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ