ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ

Եվրոպական Միությունը բավարարված է Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերություններով՝ հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը: Մարիանա Կույունջիչը նշել է, որ միշտ կարելի է ձգտել ավելիին, սակայն ընդհանուր առմամբ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է:

Դիվանագետը նախանշել է, որ 2026 թվականին համագործակցության հիմնական ուղղությունների շարքում կլինի կապակցվածությունը, որն ընդգրկում է էներգետիկան, թվային ոլորտը, երկաթուղիները և ճանապարները:

Կույունջիչը հավելել է, որ նախատեսվում է Ադրբեջանում անցկացնել ԵՄ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ «Կրթությունը Եվրոպայում», «Եվրոպական ճաշակ», «Եվրոպական քաղաք»-ը: Մյուս կարևոր իրադարձությունը, նրա խոսքով, կլինի «Քաղաքապետների դաշնագիր» տարածաշրջանային ծրագրի շրջանակում միջոցառումը, որը տեղի կունենա փետրվարի 13-ին՝ Նախիջևանում:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը