Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ

Ավելի քան 30 մարդ է զոհվել Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, X-ի միկրոբլոգում հայտնել է հութիների առողջապահության նախարարությունը։

«Եմենում ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, ևս 101-ը վիրավորվել է»,- ասվում է գրառման մեջ։

Դրանից քիչ առաջ «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի հյուսիսում գտնվող Սաադա քաղաքում ամերիկյան ավիացիայի հարվածներից հետո բնակելի շենքի փլուզման հետևանքով տասը մարդ է զոհվել։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Միացյալ Նահանգները հայտարարել է Եմենի հութիների դեմ զանգվածային գործողության մեկնարկի մասին:

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն