Եկեք ընդունենք, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է ընդունել փաստը, որ Կիևը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք, մենք խելամիտ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք, այսպես կոչված, բաց դռների մասին, բայց արդեն լսել ենք նաև, որ ՆԱՏՕ չենք մտնելու։ Դա ճիշտ է, և դա պետք է ընդունել»,- հայտարարել է Զելենսկին Միավորված էքսպեդիցիոն ուժերի երկրների ղեկավարների հանդիպմանը։

2014 թ. ստեղծված Միացյալ էքսպեդիցիոն ուժերը գործում են Միացյալ Թագավորության հրամանատարության ներքո: Դրա մասնակից երկրներն են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան: Ուժերը չեն գործում մշտապես, սակայն պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը