ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար

Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել: Ինչպես տեղեկացնում  ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», – ասված է հայտարարության մեջ:

Related posts

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել