Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը համախմբված է և պատրաստ է պաշտպանելու սեփական արժեքները: Աբբաս Արաղչին նշել է՝ եթե Իսլամական Հանրապետությանն ուղղված սպառնալիքները չդադարեն, Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են կասկածի տակ հայտնվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը զիջումներ է ստացել Թեհրանից: Թրամփը պնդել է, որ Իրանը պետք է հետևի այդ զիջումներին, ինչպես նաև չի կարող միջուկային զենք ունենալ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները ստանալու է հարստացված ուրանը, որն ինքը անվանում է միջուկային փոշի: Նա վստահեցրել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն չի ցանկանում, չնայած դա արդեն տեղի է ունեցել, և նոր իշխանությունն ավելի ողջամիտ է:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ նավթի գները կարգավորվում են, Հորմուզի նեղուցն էլ ապաշրջափակվել է: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամեն դեպքում հաղթանակի են հասնելու կա՛մ բանակցությունների, կա՛մ այլ միջոցներով: Թրամփը հավելել է, որ Թեհրանի հետ գործերը շատ լավ են, ուղղակի դա պատշաճ լուսաբանման չի արժանանում:

Related posts

Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան