Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ այսօր նոր գլոբալ հակամարտության սպառնալիքն ավելի մոտ է, քան երբևէ, գրում է kommersant.ru-ն։

Նրա խոսքով` «մեզ փորձում են մոլորեցնել հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի ու մտադրությունների վերաբերյալ», բայց փոխարենը տեղի է ունենում արևմտյան կարգի պարտադրում։

Դրա դրսևորումներից մեկը նա անվանել է ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիքը և դաշինքի երկրների ռազմական ներուժի հզորացումը։

«Նրանք հերթական անգամ փորձում են պայթեցնել մեր երկիրը, մեր ամբողջ տարածաշրջանը, ապակողմնորոշել մարդկանց, ամեն գնով ապակայունացնել իրավիճակը և այս աղմուկի տակ պարտադրել ձեր սեփական կանոնները, հաստատել ձեր կարգը։ Կարգ, որում այլևս չեն լինի ո՛չ մեր երկրները, ո՛չ ժողովուրդները»,- ասել է նախագահը:

«Իմ դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, մենք բոլորս կմեռնենք»,- հավելել է Լուկաշենկոն։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ