Եթե խնդիր լինի, կզանգեն ինձ. Թրամփը վստահեցնում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում հետքայլ չի լինելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության գործընթացում հետքայլ չեն անի, իսկ ցանկացած խնդիր՝ եթե նույնիսկ առաջանա, իր մասնակցությամբ կլուծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ռադիոյի լրագրողի հարցին, թե արդյոք կլինեն հետևանքներ, եթե կողմերից որևէ մեկը հետքայլ կատարի, Թրամփը պատասխանել է, որ չի կարծում, որ նման բան տեղի կունենա։

«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Կարծում եմ, որ լավ կլինի։ Եվ ես իրենց ասել եմ, անձնական հանձնառությունս եմ տվել։ Ասել եմ, որ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են այստեղ և այնտեղ, բայց մեծերը լուծված են։ Իրենք երկուսն էլ գիտեն՝ եթե խնդիր լինի, կզանգեն ինձ, ես կշտկեմ, և իրենք խնդիր չեն ունենալու։ Եթե խնդիր լինի, կլուծենք»,- ասել է Թրամփը։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ երկու կողմերն էլ եկել են Վաշինգտոն՝ վստահ, որ համաձայնությունը կյանքի կկոչվի։

«Այսօր մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, որը երկար ժամանակ քննարկվում էր։ Այն փաստը, որ այն ստորագրվում է աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի ներկայությամբ, նշանակում է՝ կասկած չպետք է լինի, որ կողմերից որևէ մեկը հետքայլ կանի։ Եթե այդ մտադրությունն ունենայինք, այստեղ չէինք լինի։ Կարող եք ամբողջովին հավատացած լինել, որ այն ինչ այստեղ տեղի ունեցավ, կհանգեցնի տևական խաղաղության, հավերժ խաղաղության Հարավային Կովկասում»,- նշել է Ալիևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր աջակցությունն է հայտնել փաստաթղթին՝ հայտարարելով․ «Ամբողջովին համաձայն եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»։

 

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ