ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Հարավաֆրիկյան Հանրապետությունում «Քսանի խմբի» ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է «քսանյակի» լիիրավ անդամ։ Նույն կարգավիճակով են հետաքրքրված Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքը: Մենք ողջունում ենք նման տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ փուլում նման կարգավիճակի կարող է հավակնել Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Լավրովը նաև նշել է, որ արևմտյան երկրները փորձում են G20-ի օրակարգի առանցքում պահել Ուկրաինայի հարցը, սակայն միշտ ձախողում են:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ G20-ն ընդհանուր առմամբ պահպանում է հին և նոր ուժային կենտրոնների երկխոսության հարթակի դերը:

Related posts

Սերգեյ Ավետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում