ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է, ինչը հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

«Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել հասանելիությունը»,- նշել է դիվանագետը:

Related posts

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում