Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի ելույթում ողջունեց գործընկերներին, հայ զինվորների մահը ողջունող սրիկային (պատգամավոր Էդգար Ղազարյան – խմբ.), ապա դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին, ասաց՝ նա լիովին արդարացնում է իր հեղինակությունը որպես էդպիսին:

«Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջին 2-3 տարում, ի դեպ, շեշտեմ, որ ոչ միայն մեր խմբակցությանը, այլև «Հայաստան» խմբակցությանն էլ էր տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է: Էդ մարդու վերջին հետագիծը վերջին երկու տարվա եղել է դա` մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը»,- հայտարարեց Ալեքսանյանը, ապա դիմելով Արամ Վարդևանյանին, ասաց՝ նա պետք է ներողություն խնդրի մեր քաղաքացիներից՝ այդ պերսոնաժի՝ այստեղ հայտնվելու համար:

Նրա խոսքով՝ չի էլ ուզում հիշեցնել՝ ինչեր է ասել «Հայաստան» խմբակցության հասցեին:

«Տարել «Հայաստան» խմբակցությանն էլ մոտիկ եք նստեցրել, չեմ իմանում՝ ինչ է լինելու վերջը»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:

Ալեքսանյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, նկատեց՝ ՔՊ խմբակցությունում չկա մարդ, որը նրանց՝ քաղաքականության մեջ չներգրավված ընտանիքի անդամներին մի թթու տառ ասեր:

«Չկա տենց մարդ, հասկանո՞ւմ եք, պարոն Կարապետյան: Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել»,- նշեց Ալեքսանյանը:

ԱԺ փոխնախագահի աչքից չվրիպեց նաև այն, որ ընդդիմադիրները, այդ թվում՝ Արամ Վարդևանյանը, ԱԺ նիստերի դահլիճում գտնվում են առանց փողկապի:

«Կարո՞ղ է մտածում եք՝ Ազգային ժողովը զոհասեղան է, կարող է, որովհետև մտածել եք՝ Էդգար Ղազարյանի կամ նույն ինքը՝ հայ զինվորների մահը կամեցող սրիկայի գործողությունները, որպես էդպիսին, պլանավորած էին»,- հարց հնչեցրեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը – խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:

Related posts

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան