«Դիպուկահարների առկայությունը պայմանավորված է եղել սադրանքների հետ կապված տեղեկատվությամբ». Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ խորհրդարանում դիպուկահարների առկայությանը:

«Նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որը նրանք ստացել էին: Կարծում եմ՝ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել:

Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ, և իրավապահ մարմինները իրենք են իրավիճակը գնահատելով կամ ունեցած տեղեկատվության հիման վրա միջոցառումներ ձեռնարկում»,- նշեց Մակունցը:

Related posts

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի