Դիլիջանում կասեցվել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկացված գազի վաճառքով զբաղվող լցակայանի շահագործումը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Մարինե Դավթյան Էդիլի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Մարինե Դավթյան Էդիլի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Related posts

Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց

Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան