Դեսպան Պապիկյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված Սուրբ պատարագին

Նոյեմբերի 13-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն ու դեսպանության անձնակազմը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում մասնակցեցին Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցված Սուրբ պատարագին և հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների։ Այդ մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ