Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել The James Madison Institute-ի առաջխաղացման հարցերով փոխնախագահ Բրայան Հիկիի հետ։
Դեսպանությունից հայտնում են՝ վերջինս ներկայացրել է կազմակերպության հիմնական գործունեությունը, ընթացիկ նախաձեռնություններն ու զարգացման ուղղությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու կարևորությունը։
Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ձևաչափերը` արհեստական բանականության, տվյալների և տեխնոլոգիական կենտրոնների զարգացման ոլորտներում ուսումնասիրությունների իրականացման, համատեղ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու, Հայաստանին առնչվող մի շարք թեմաներ լայն լսարաններին հասցնելու ուղղություններով։

Related posts

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել