Դեսպան Յուրի Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին

Հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։

Դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել, և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Դեսպանը հավելել է, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Իր հերթին, Հնդկաստանի նախագահը վստահեցրել է, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։

Related posts

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար