Դեսպան Մակունցը կոնգրեսական Թեդ Դոյչին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված մարտահրավերները

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թեդ Դոյչի հետ։

Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Կոնգրեսում հայանպաստ հարցերի առնչությամբ կոնգրեսական Դոյչի ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին։

Related posts

ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է

Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում