Դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը ապրիլի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:

Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

Ի թիվս մի շարք հարցերի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և ներուժը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:

Լիտվայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հովհաննես Իգիթյանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին՝ առաքելության իրականացման գործում։

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել