Դեռ որոնվում է Գյումրու նախկին քաղաքապետի որդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի դատախազի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ընթացքում դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հետապնդվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից: Վերջինս ձերբակալվել էր օգոստոսի 19-ին:  Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, օգոստոսի 20-ին մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը:

Դատախազին հասած տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը չի հատել հանրապետության սահմանը եւ գտնվում է երկրում:

 

 

 

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը