Դեպի հավերժ լռություն

Սեպտեմբերի 22-ին Հայկոյի նախկին կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի գրառումն է: Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն սեպտեմբերի 21-ից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւանի Միքայելյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այս օրերին երգչի առողջական վիճակի մասին տարբեր լուրեր էին պտտվում: Մամուլում սեպտեմբերի 28-ին նաեւ հայտնվեց լուր Հայկոյի մահվան մասին, ինչը հետո հերքվեց, բայց եւ հայտնում էին երգչի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա:  Բայց, ավաղ, սեպտեմբերի 29-ին՝ 8 օր պայքարելուց հետո, Քովիդը հաղթեց Հայկոյին: Հայկական երգարվեստում հսկա աշխատանք թողած 44-ամյա Հայկ Հակոբյանը մահացավ:

 

Related posts

Կաշառքի վերջը

5 անձ է ձերբակալվել.ՀԿԿ

Թուրք ընտրող ՀՀ ընտրություններո՞ւմ