Դեպի Հայաստանի գավաթի եզրափակիչ. «Շիրակը» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ընդունել էր Երեւանի «Փյունիկին»: Առաջին խաղակեսում Շիրակից հաշիվը բացեց Դոնալդ Կոդիան։ Մթնոլորտը թեժ էր թե՛ թիմերի, թե՛ երկրպագուների մոտ։ Խաղը կարծես թե ավարտվում էր 1-0 հաշվով՝ հօգուտ «Շիրակի», երբ երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին տեխնիկական խնդիրների պատճառով անջատվեցին մարզադաշտի լույսերը, ու խաղը մի քանի րոպեով դադարեցվեց։ Խոտանի վերացումից հետո Փյունիկին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, եւ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան գնդակը խփեց Ժունինյոն: Լրացուցիչ երկու խաղակեսերում այլեւս գոլեր չեղան:  Կողմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոցներով: Հաջողությունն ուղեկցեց Էդգար Թորոսյանի սաներին, որոնք հաղթեցին ու անցան եզրափակիչ:

 

Related posts

Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

Առաջինը խաղաղության օրակարգն էր. Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իր գործունեության երեք հիմնական ուղղությունները