Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

ՀՀ ՇՄ-ն տվյալներ է ներկայացրել, թե ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 28-ի ժամը 8:00 դրությամբ։

«Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 խոր. մ/վ-ով և կազմել 214 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խոր. մ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խոր. մ/վ), որը 10 խոր. մ/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 խոր. մ/վ-ով և կազմել 61.4 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խոր. մ/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 խոր. մ/վ-ով և կազմել՝ 28.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խոր. մ/վ)։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 խոր. մ/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 խոր. մ/վ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 խոր. մ/վ-ով և կազմել է 86.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 խոր. մ/վ)։

Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 խոր. մ/վ):

Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7 մմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան