Դատարանը մասնակիորեն չեղարկել Է ԱՄՆ ՄԶԳ-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի որոշումը

Վաշինգտոնի դատարանը բավարարել է ԱՄՆ պետական ծառայողների արհմիության և Դիվանագիտական ծառայության աշխատակիցների ասոցիացիայի միջնորդությունը: Նրանք հայց են ներկայացրել դատարան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին արձակուրդ ուղարկելու կապակցությամբ:

Որոշումը կվերաբերի մոտ 2700 մարդու, որոնցից 500-ն արդեն արձակուրդ են ուղարկվել, իսկ 2200-ը պետք է դադարեին աշխատանքը փետրվարի 8-ից: Բացի դրանից՝ որոշմամբ արգելվել է ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցների տեղափոխումն ԱՄՆ-ից դուրս, սակայն այդ որոշումը կգործի միայն մինչև փետրվարի 14-ը։ Հաջորդ օրը դատարանը կքննի ժամկետը երկարաձգելու հարցը:

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է արհմիությունների պահանջը՝ վերսկսելու ԱՄՆ ՄԶԳ գրասենյակների աշխատանքը և ֆինանսավորելու գործակալության դրամաշնորհներն ու պայմանագրերը:

Վերադառնալով Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփը 90 օրով դադարեցրել է ամերիկյան օգնության հատկացումն այլ երկրներին, ինչն առաջին հերթին վերաբերել է ԱՄՆ ՄԶԳ-ին, որը ստեղծվել է 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդու կողմից և զբաղվում է մարդասիրական օգնության տրամադրմամբ:

Related posts

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը