Դատախազությունը պահանջում է սնանկության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և շուրջ 150 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ սնանկության դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Ա.Ղ.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝

• 5 անշարժ գույք Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 1 շարժական գույք, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ ավելի քան 118 մլն 805 հազար դրամ.

• Տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 11 մլն 887 հազար 263 դրամ.

• 5 մլն 805 հազար 905 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

• 133 մլն 91 հազար 788 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1996-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ