Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե. նա ձերբակալվել է

Նախօրեին  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։

 

Related posts

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր