Դավիթ Առուշանյանը և Սարիկ Մինասյանը հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում»,- Վազգեն Սարգսյան։
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել սպարապետի անունը կրող «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի» բակում տեղադրված կիսանդրու առջև, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Այնուհետև պատասխանատուները ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում