Դավիթ Առուշանյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս  մասին նա գրառում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում։
Գրառումը ներկայացնում  ենք ստորև.
«Սիրելի՛ գյումրեցիներ,
Պաշտոնապես առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Այս որոշումը հիմնված է իմ մեծ պատասխանատվության զգացման վրա՝ ծառայելու մեր համայնքին և աջակցելու նրա հետագա զարգացմանը։
Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով մեր քաղաքի ներուժը, մեր տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու մեր պատմական ժառանգությունը։
Ձեր վստահությունը ինձ համար ամենակարևոր գրավականն է՝ այս կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար»,- գրել է նա։

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան