Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 32-ամյա Իսրայել Խ.-ին:

Նա 2018 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Related posts

Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով

Թուրքիայում 25 հազար մարդ ներգրավված է անտառային հրդեհների մարման աշխատանքում. Էրդողան

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները