Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ։
Որոշումներում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մանթաշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
Մեկ այլ որոշմամբ՝
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»։

Related posts

Ինչու՞ է աղմկում կոյուղատարը

Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին

Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է